Քարոզարշավը մեկնարկել է Հայաստանի ամենամեծ ցանցերից մեկի՝ Karas-ի համար և արդյունքում դարձել 2019 թվականի ամենաքննարկվող արշավներից մեկը։ Դու կարասը ժարգոնային կերպով արտահայտում է ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ գաղափարը:
Այս PR արշավի էությունը բոլորին ոգեշնչելն է՝ իրականացնելու վաղուց ունեցած նպատակները, ցույց տալ այդ նպատակների կարևորությունն ու արժեքը: Ավելին, արշավը ցույց է տալիս ապրանքանիշի վստահությունը, որ մարդիկ կարող են իրենց կյանքում առաջընթաց գրանցել, փոփոխություններ կատարել, թողնել վատ սովորությունները և դառնալ ավելի լավը:
Պաստառների շարքը ներառում էր հայտարարություններ, ինչպիսիք են՝ «Դու կարող ես թողնել ծխելը», «Դու կարող ես հաջողության հասնել քո երկրում» և այլն:
Վիզուալներում օգտագործվել են անձնակազմի անդամների նկարները՝ սեփականատիրոջից սկսած, մինչև ռեստորանի մատուցողներ։ Քարոզարշավը մեկնարկել է մետրոյի կայարանների գովազդային վահանակների, սքրոլերների, բիլբորդների վրա: Եվ իհարկե պաստառները հրապարակվել են Facebook-ում, Instagram-ում և Google-ում: