GM Projects․ երբ մարքեթինգը դառնում է վաճառքի շարժիչ ուժ։
Արդեն 13 տարի մենք GM Projects-ում օգնում ենք բիզնեսներին հասնել իրենց նպատակներին և աճել՝ մեր խորքային գիտելիքների, փորձի և արդյունավետ մարքեթինգային մեխանիզմների միջոցով։
Մեր թիմը խորությամբ տիրապետում է մարքեթինգի բոլոր գործիքներին՝ գաղափարից մինչև վաճառքի վերջին փուլը։ Մեր աշխատանքը ոչ թե պարզապես ուշադրություն գրավելն է, այլ այն վերածել գործողության՝ հետաքրքրությունը՝ գնման, դիտումը՝ վստահության։
Մեր փորձը ձևավորվել է այնպիսի խոշոր գործընկերների հետ, ինչպիսիք են Converse Bank, Telcell, Mantashyants Business Club, Jermuk Group, COAF, KIA Armenia, JYSK, Yeremyan Products և շատ ուրիշներ: Այդ փորձը մենք օգտագործում ենք՝ օգնելու նաև փոքր ու միջին բիզնեսներին բարձրացնել վաճառքները և աճել։
🎯 Մենք գիտենք՝
* ինչն է գրավում ուշադրությունը,
* ինչն է վերածվում վաճառքի,
* և ինչպես է բրենդը դառնում բիզնեսի աճի գործիք։
Այսօր մենք առաջարկում ենք բիզնեսներին այն ձևաչափը, որտեղ մեր մասնագիտական կոմպետենցիաներն ու երկարամյա փորձը շարունակում են ապահովել կանխատեսելի և չափելի արդյունք՝ GM Projects-ի վիդեո արտադրություն։
Մեր թիմը իրականացնում է տեսանյութերի ստեղծման ամբողջական գործընթացը՝ ռազմավարության մշակումից և սցենարից մինչև նկարահանում ու մոնտաժ։ Մենք ստեղծում ենք նաև գրաֆիկական ձևաչափերի տեսանյութեր՝ օգտագործելով ժամանակակից դիզայնի միտումները, նորարարական մոտեցումները և ԱԲ-ի հնարավորությունները։
GM Projects-ի վիդեոները հաջողված են, որովհետև դրանք կառուցվում են ստրատեգիայով, գաղափարով և նպատակով։ Յուրաքանչյուր կադր մտածված է՝ ծառայելու ձեր վաճառքներին և երկարաժամկետ արդյունք ապահովելու համար։
🎯 Մենք չենք ստեղծում պարզապես գեղեցիկ բովանդակություն։ Մենք ստեղծում ենք գնման մղող պրոդուկտներ։