Winds of Armenia-ն ոչ միայն նոր շունչ բերեց Սևանի զբոսաշրջային ոլորտ, այլ նաև ձևավորեց որակապես նոր մոտեցում արտաքին և ներքին հյուրերի համար։ Մեզ համար առանձնահատուկ է համագործակցելը մի բրենդի հետ, որը ստեղծում է բացառիկ փորձառություն և բարձրացնում է զբոսաշրջային մշակույթի մակարդակը։
Մեր մատուցած ծառայությունները
-SMM ռազմավարության մշակում՝ բրենդի ճիշտ դիրքավորման և հաղորդակցական ուղղությունների համար
-Ռազմավարական օրացույցի պլանավորում՝ երկարաժամկետ ու համակարգված կոնտենտի կառավարման համար
-Facebook և Instagram հրապարակումներ և Stories
-Տեքստային կոնտենտի մշակում՝ բրենդային և նպատակային հաղորդագրություններով
-Դիզայներական լուծումներ՝ միատեսակ ոճով և բարձր որակով
-Պրոֆեսիոնալ լուսանկարահանում՝ տարբեր ծառայությունների և փորձառությունների ներկայացմամբ
-Իմիջային մարքեթինգի կառավարում՝ սոցհարթակներում բրենդի ճանաչելիության և ընկալման բարձրացման համար
-Սոցիալական գովազդի իրականացում՝ հասանելիության և ներգրավվածության մշտական աճի նպատակով
-Պարբերական հաշվետվություններ՝ արդյունքների վերահսկման և ռազմավարության օպտիմացման համար
Մեր նպատակն է Winds of Armenia-ի համար ձևավորել ուժեղ և վստահելի թվային ներկայություն, որը պատմում է այն նույն էներգիայի մասին, ինչ իրական փորձառությունը Սևանի ջրերի վրա։