Դիջիթալ աուդիտի ծառայություն՝ Solara ընկերության համար
Արևային էներգիայի ոլորտում հայտնի ընկերության համար GM -ի մասնագետները իրականացրել են վերջին 1 տարվա ընթացքում ընկերության գովազդային գործունեության վելուծությունը:
Google Ads-ի և Facebook ads-ի աուդիտը անհրաժեշտ է գովազդային արշավների կարգավորումները և ընդհանրապես գովազդային աքաունթը մանրամասն ստուգելու համար։
Աուդիտի նպատակն է բարձրացնել բիզնեսի շահութաբերությունը, հասնել KPI-ի պահանջվող պարամետրերին և նվազեցնել յուրաքանչյուր ներգրավված հաճախորդի արժեքը:
Facebook-ի գովազդի աուդիտը արշավների խորը վերլուծությունն է: Աուդիտը ուսումնասիրում է գովազդի բոլոր ցուցանիշները, այդ թվում՝ արշավների արդյունքները և ծախսված բյուջեն, իրականացվում է թրաֆիկի մոդելի, աքաունթի կառուցվածքի, թիրախային լսարանների և կրեատիվների վերլուծություն: