Մեր գործընկեր Կոնվերս Բանկի նոր Snap վարկատեսակի համար մշակել ենք լոգոտիպ։ Հետաքրքիր պրոդուկտի անվանը համահունչ՝ մեր դիզայներները մշակել են լոգոտիպ, որը լավագույնս արտացոլում է մատների հայտնի շարժման արագությամբ տրվող վարկատեսակի էությունը։
Հետագայում այդ գաղափարը ներդրել ենք ամբողջ դիզայն կոնցեպտում և մշակել համապատասխան վիզուալներ սոցցանցերում պրոդուկտի խթանման համար։ Այնուհետև մշակել ենք Snap վարկատեսակի բացատրական հոլովակը, որը հրաշալի միջոց է պրոդուկտը լայն հասարակությանը հասանելի ներկայացնելու համար։