«ՄալխասյանՇին» կառուցապատող ընկերության նոր կառուցվող «Սմարթ Պլազա» բիզնես կենտրոնի համար պատրաստած լոգոն և ֆիրմային ոճը արդեն ներկայացրել ենք մեր հետևորդներին։
Հաջող համագործակցության մեր հաջորդ արդյունքը կատալոգի տեսքով է։
Պատրաստել ենք «Սմարթ Պլազա» բիզնես կենտրոնը իր ողջ շուքով ներկայացնող ծավալուն կատալոգ, որը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել ապագա բիզնես կենտրոնի շքեղ պայմանների և հարմարավետ հնարավորությունների մասին։
Բարձրակարգ կատալոգը B2B վաճառքների խթանման կարևոր գործիքներից է, և այն պետք է վստահել պրոֆեսիոնալներին։