Սննդի առաքումը լայն տարածումէ գտել սպառողների շրջանում: Մեր օրերում հատկապես տարածված է սուշիի առաքումը:
2020 թվականի մարտին մեր թիմը ստացավ սուշիի առցանց առաքման ծառայության լոգո մշակելու առաջադրանք։ Աշխատանքի ընթացքում ստեղծվել են մի քանի կոնցեպտներ: Ձեզ ենք ներկայացնում ամենաերևակայականը:
Հիմնական խնդիրն էր ստեղծել անմիջապես ճանաչելի հայեցակարգ, որը կգրավի հաճախորդների ուշադրությունը։
Ցանկանալով ճանաչվել որպես զվարճալի և անմոռանալի բրենդ՝ մենք լոգոյի մեջ ներդրեցինք ճապոնական մշակույթի տարրեր:
Նշանը միավորում է երեք արտահայտիչ խորհրդանիշ՝ ճապոնական ձողիկներ, բեղերով ճապոնացի և սուշի խոհարարի գլխարկ։
Լոգոյի ոճը այն տարբերում է սուշիի այլ ապրանքանիշերից։ Այն նախագծված է վառ և հյութալի գույներով, որոնք բացում են հաճախորդների ախորժակը: