Menu.am-ը Հայաստանում սննդի առաքման առաջին ծառայությունն է, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Այն ունի ավելի քան 500+ ռեստորաններ և խանութներ իր հավելվածում, 150 000+ WEB այցելու և ամսական 70 000+ APP օգտատեր։ Menu.am-ի առաքելությունն է «Ուրախություն մատուցել ամեն օր»: Հավելվածի թարմացմանը զուգահեռ՝ 2018 թվականին անհրաժեշտություն առաջացավ թարմացնել լոգոն և բրենդի ոճը։
Նոր ոճը մշակվել է՝ օգտագործելով գերժամանակակից տառատեսակներ, գույներ և նկարազարդումներ, որոնք լավագույնս փոխանցում են ապրանքանիշի արժեքները՝ արագ, ընկերական, համեղ և թրենդային: