Լեռնանիստ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 45 կմ հեռավորության վրա։
Այն լեռնային բնակավայր է, որտեղ ձմռանը առատ ձյուն է տեղում, որն էլ պահպանվում է մի քանի ամիս։
Ուստի Լեռնանիստի լեռնալանջերը հիանալի են դահուկային սպորտի և ձմեռային այլ մարզաձևերի համար։ 2017 թվականին մասնավոր ներդրումների շնորհիվ այստեղ կառուցվել է երեք լեռնադահուկային սահուղի (500 մ) և տեղադրվել է դահուկային վերելակ։
2018 թվականի մարտին մեր թիմը աջակցեց նոր աճող Լեռնանիստ գյուղին՝ իր բրենդինգով և մշակված տարբերանշանով:
Այսօր Լեռնանիստը իսկական բացահայտում է շատերի համար և մոտ ապագայում այն կհավակնի լինել Հայաստանի ձմեռային զբոսաշրջության առաջատար վայրերից մեկը։