Լիդոգեներացիան հանդիսանում է թվային մարքեթինգի այն մեթոդաբանություններից մեկը, որի հիմնական նպատակն է ապահովել չափելի և նպատակային արդյունք՝ ուղղված կոնկրետ գործողությունների խթանմանը։ Այն տարբերակում է ավանդական գովազդից, քանի որ արդյունավետությունը չափվում է ոչ թե ցուցադրման կամ ներգրավվածության մակարդակով, այլ թիրախային լսարանի կողմից իրականացված հստակ քայլերով՝ գրանցում, հայտ, զանգ կամ այլ գործողություն։
Kia Armenia-ի համար իրականացվող նախագիծը կառուցված է այս մոտեցման վրա։ Մեր թիմը մշակում է համապարփակ ռազմավարական համակարգ, որը ներառում է ինչպես հաղորդակցական, այնպես էլ տեխնիկական բաղադրիչներ՝ նպատակ ունենալով բարձրացնել վաճառքի գործընթացի արդյունավետությունը և հաճախորդի փոխազդեցության որակը։
Իրականացվող աշխատանքները ներառում են․
✔️ SMM ռազմավարության մշակում՝ հիմնված տվյալների վրա և ուղղված բրենդի շուկայական դիրքի ամրապնդմանը
✔️ Դիզայներական լուծումներ՝ ուղղված վիզուալ հաղորդակցության միասնությանը և բրենդային ընկալման ձևավորմանը
✔️ Կոնտենտի մշակում և կառավարման մոդել՝ որը ապահովում է հաղորդագրությունների շարունակականությունն ու ոճային համապատասխանությունը
✔️ Թիրախավորված գովազդների կառավարում (Facebook Ads Manager-ում)՝ տվյալների վերլուծության և ալգորիթմների միջոցով
✔️ Լիդոգեներացիայի համակարգի ներդրում՝ որը թույլ է տալիս գնահատել ոչ միայն հետաքրքրության մակարդակը, այլև իրական գնման վարքագիծը
Այս համագործակցությունը օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է մարքեթինգային գործընթացները կառուցել վերլուծական հիմքի վրա՝ ապահովելով թվային միջավայրում գործողությունների և արդյունքների պատճառահետևանքային կապի հստակ պատկեր։