ԱՄՆ-ում հայկական մշակույթի շունչն ենք փոխանցել՝ մեր գործընկեր Կարաս ազգային սննդի ցանցի ամերիկյան մասնաճյուղի համար յուրահատուկ ոճային պատ մշակելով:
Դիզայնի ստեղծման ոգեշնչման աղբյուր են եղել Սարյանը, Կոմիտասը, Խաչատրյանը, Սարոյանը և արվեստի այլ մեծանուն գործիչներ: Արդյունքում ստացել ենք նման ինքնատիպ ինտերիեր, որը ներկայացնում ենք Ձեզ: