JYSK-ը դանիական հայտնի մանրածախ առևտրի խանութների ցանց է, որը վաճառում է «ամեն ինչ տան համար»: Բրենդը հիմնադրվել է 1979 թվականին և չնայած սեփականատերը մեծ երազանքներ ուներ, նա երբեք չէր սպասում, որ իր բիզնեսն այսքան արագ կզարգանա: Այն, ինչ սկսվեց որպես մեկ խանութ Դանիայում, վերածվել է ավելի քան 2800 խանութների աշխարհի 52 երկրներում: 2013 թվականի հունիսի 22-ին JYSK Franchise-ը բացեց Հայաստանում առաջին խանութը Երևանում: Հենց սկզբից Gmarketing թիմը մշակեց JYSK Armenia-ի հաջողության ռազմավարությունը, որը հիմնականում հիմնված էր թվային մարքեթինգի վրա։
2013 թվականից ի վեր Gmarketing թիմը առաջատար դիրք է գրավում սոցիալական մեդիայում՝ ստեղծելով հազարավոր վիզուալներ գովազդի համար: Արդյունքները փաստում են, որ JYSK-ը հայտնի է գրեթե ամբողջ Հայաստանում, բազմաթիվ գնորդներ այսօր էլ ոգեշնչվում և սոցցանցային էջերի միջոցով տեղեկանում են ընկերության նոր տեսականու, ակցիաների և նորությունների մասին, գնումներ են կատարում խանութներից և օնլայն՝ www.jysk.am-ի միջոցով: