Goght Urban Valley-ը՝ Երևանից մոտ 30 կմ հեռավորության վրա կառուցվող ժամանակակից քոթեջային թաղամաս, նոր գործընկեր է մեր դիջիթալ նախագծերի շարքում։
Ռազմավարական նպատակ
Մեր նպատակը էր ներգրավել Երևանից դուրս անշարժ գույքով հետաքրքրված պոտենցիալ գնորդների և ապահովել որակյալ կապերի հոսք լիդոգեներացիայի միջոցով։ Խմբի կողմից իրականացվել են նաև վաճառքին ուղղված զանգեր՝ գործընթացը դարձնելով ամբողջական և ավելի արդյունավետ։
Իրականացված աշխատանքները
-Խթանման ռազմավարության մշակում
-Գովազդային բաններների դիզայն
-Գովազդային տեքստերի մշակում
-Թիրախավորված գովազդային սեթերի իրականացում
-Արդյունքների վերլուծություն և հաշվետվություն
Առավելություն
Այս նախագծում Gmarketing թիմը ոչ միայն կազմակերպել է լիդոգեներացիան, այլև իրականացրել է ստացված լիդերի մշակումն ու վաճառքային հեռախոսազանգերը՝ ստեղծելով մեկտեղած, ամբողջական վաճառքային գործընթաց։