Դեղատնային ոլորտում աշխատելը պահանջում է ոչ միայն տեխնիկական գիտելիք, այլև խորը անդրադարձ սպառողական վարքագծին, լիցենզավորված բովանդակությանը և շուկայի մրցակցային դինամիկային։ Այս ուղղությամբ մենք արդեն ունենք կայուն փորձ և մի շարք հաջողված նախագծեր։
Գեդեոն Ռիխտեր դեղատնային ցանց․ ռազմավարական գործընկերություն
2008 թվականից Հայաստանում գործող եվրոպական առաջատար դեղատների ցանցի հետ համագործակցությունը մեզ համար պարտավորեցնող է։ Gmarketing-ը այս նախագծում իրականացնում է ամբողջական մարքեթինգային սպասարկում՝ ուղղված բրենդի ճանաչելիության, վստահելիության և վաճառքի աճին։
Մեր աշխատանքների շրջանակը
Բրենդի խթանում՝ Facebook, Instagram և Google Ads հարթակներում
Թիրախավորված գովազդային արշավներ՝ ըստ աշխարհագրության, հետաքրքրությունների և սպառողական վարքագծի
Տեքստային բովանդակության մշակում՝ սոցցանցային գովազդների, ռադիոգովազդի և SMS արշավների համար
Դիզայն և վիզուալ բովանդակություն՝ բրենդային ստանդարտներին համապատասխան
Արդյունք.
Մեր գործընկերոջ համար կառուցում ենք երկարաժամկետ մարքեթինգային համակարգ, որը միաժամանակ ուժեղացնում է բրենդի դիրքերը և ապահովում է վաճառքի կայուն աճ։