Դիջիթալ արշավները մեր գործի կարևոր մասն են կազմում։ Դրանք այն նախագծերն են, որոնցում ներգրավվում են ընկերության բոլոր բաժինները՝ մարքեթոլոգներ, դիզայներներ, քոփիռայթերներ, թարգետոլոգներ։
Ձեզ հետ կիսվում ենք մեր գործընկեր Կոնվերս Բանկի Visa Virtual քարտապանների համար նախատեսված մրցույթի խթանման արշավով, որի շրջանակներում մասնավորապես իրականացրել ենք`
Գլխավոր դիզայն կոնցեպտի մշակում,
Դիջիթալ խթանում Facebook, Instagram, Google Ads հարթակներում,
Push, SMS, Viber, Mailing հաղորդագրությունների տարածում,
Կոնտենտի մշակում։
Ինչպես նաև՝ կատարել ենք հիմնական դիզայնի ադապտացում արտաքին գովազդի և Կոնվերս Բանկի մասնաճյուղերում տեղակայված էկրանների համար։
Մրցանակային խաղարկության ավարտին մեր գործընկերոջ հետ իրականացրել ենք ֆեյսբուքյան ուղիղ եթեր, որի շրջանակներում պատահականության սկզբունքով ընտրվել են խաղարկության մասնակիցները։
Այնուհետև օրեր անց օֆլայն միջոցառմանը ապահովել ենք անհրաժեշտ դիզայներական լուծումները՝ հավաստագրեր, գլխավոր մրցանակի հավաստագիր, press wall և այլն։