GMarketing-ի պորտֆոլիոյում կոմերցիոն բրենդների կողքին առանձնանում է նաև սոցիալապես նշանակալի համագործակցություն՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ։
COAF-ի առաքելությանը նպաստելը մեր թիմի համար ավելի է, քան բիզնես համագործակցություն․ դա արժեքային մասնակցություն է կրթության, մշակույթի և համայնքային զարգացման գործընթացներին։
GMarketing թիմը ներգրավված է երկու առանցքային նախագծերում՝
🏨 COAF Concept Hotel – յուրահատուկ հյուրանոց, որտեղ յուրաքանչյուր ամրագրման միջոցով աջակցվում է երեխաների կրթությանը
📍 COAF Visitor Center – տեղեկատվական և մշակութային կենտրոն Լոռու սրտում, որտեղ տուրիզմը միախառնվում է կրթական առաքելությանը
Մեր գործառույթները ներառում են՝
-Թվային գովազդային ռազմավարության մշակում և գործարկում (Meta, Google Ads)
-Թիրախավորված սոցիալական մեդիա արշավներ
-Մարքեթինգային վերլուծություն և ռազմավարական պլանավորում
-Վիզուալ և բովանդակային դիզայն
-Ամսական մարքեթինգային խորհրդատվություն
-Թութորիալ և պրեզենտացիոն վիդեոների պատրաստում:
Այս համագործակցությունը մեզ համար հնարավորություն է՝ կիրառել մարքեթինգային փորձառությունը ոչ միայն արդյունավետության, այլև սոցիալական ազդեցության համար։