Մեր գործընկեր Alfa Pharm դեղատնային ցանցի հետ համագործակցության սկզբում գործընկերոջ համար իրականացրել ենք դիջիթալ ալիքների աուդիդ, որից հետո՝ 2 ամիս տևողությամբ թեսթային դիջիթալ արշավ։
Վերջինիս շրջանակներում մեր մասնագետները
Ուսումնասիրել են ամենից արդյունավետ ալիքներն ու փլեյսմենթները,
Փորձարկել տարբեր գովազդային գործիքներ,
Ստուգել տարբեր հիպոթեզներ և տեսություններ, թիրախային լսարաններ, պրոմո առաջարկներ, տարատեսակ վիզուալներ:
Եվ տվել են իրենց մասնագիտական «դեղատոմսը» հետագա երկարաժամկետ դիջիթալ ռազմավարություն համար։
Թեսթային երկամսյա գովազդային արշավի արդյունքում գրանցած ցուցանիշներով կիսվում ենք ստորև
Ավելի քան 45 թարգեթավորված գովազդային սեթ
55․000-ից ավել անցում դեպի կայք
2000-ից ավել զանգ
3000-ից ավել ներբեռնում
հավելվածի միջոցով կատարված պատվերների աճ +42%-ով: