Ճանաչում, վաճառքներ կամ երկուսն էլ միաժամանակ — ցանկացած բիզնեսի կայուն զարգացման հիմքում կանգնած է ճիշտ, տվյալներով կառավարվող մարքեթինգային ռազմավարությունը։
Մեր մոտեցումը երբեք չի սահմանափակվում միայն «գեղեցիկ շուկայագիտությամբ»։ Մենք սկսում ենք շուկայի խորը վերլուծությունից՝ հասկանալու իրական մրցակցային դաշտը, պահանջարկի տրամաբանությունը և սպառողի վարքը։ Այստեղից է սկսվում ռազմավարական ճանապարհային քարտեզը՝
-Նպատակային շուկայի սեգմենտավորում և ընտրություն,
-Բրենդի ճիշտ դիրքավորում և արժեքային առաջարկի ձևակերպում,
-Վաճառքի և հաղորդակցության ճիշտ ալիքների ընտրություն,
-Արտադրանքի/ծառայության արժեքի մոդելավորում,
-Խթանող արշավների և performance օպտիմիզացիայի մշակում,
-Կարճաժամկետ ու երկարաժամկետ KPI-ների հստակ համակարգ։
Սրանք առաջին հայացքից «անտեսանելի» քայլեր են, բայց հենց դրանք են դառնում այն հիմքը, որը բիզնեսին ապահովում է կանխատեսելի աճ, ճիշտ բյուջետավորում և մրցակցային առավելություն։
Մարքեթինգային ռազմավարության մշակումը մեր ընկերության առանցքային ծառայություններից է, և դրանից արդեն հաջողությամբ օգտվում է մեր նոր գործընկեր՝ Armbrok Investment Company–ն։ Նրանց հետ մենք կառուցում ենք ոչ միայն հաղորդակցման ռազմավարություն, այլ ինտեգրված բիզնեսային կառուցվածք՝ տվյալներով հիմնավորված որոշումների, առաջանցիկ մտածողության և երկարաժամկետ աճի համար։