Եկել ենք պատմենք 2022-2023 թվականների ընթացքում Gmarketing Agency-ի ամենապահանջված ծառայություններից մեկի՝ լիդոգեներացիայի մասին։
Ինչո՞ւ է այս ծառայության պահանջարկը գնալով աճում
Լիդոգեներացիան հնարավորություն է տալիս մատուցել չափելի KPI-երի վրա հիմնված դիջիթալ մարքեթինգ ծառայություններ:
Սա մարքեթինգի գործընթաց է, որը թիրախային լսարանը վերածում է ռեալ հաճախորդի։
Կարճ ասած՝ այս ծառայությունը թույլ է տալիս բիզնեսին ավելի շատ հաճախորդներ ձեռք բերել։
Պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը գրավելը վերջին տարիներին ավելի ու ավելի դժվար է դառնում: Նրանք այնքան են վարժվել գովազդին, որ սկսել են անտեսել այն։
Այսօրվա դաժան մրցակցության և տեղեկատվական աղմուկի պայմաններում՝ թիրախային լսարանին ապրանք գնելու համար անհրաժեշտ է 5-8 հիշեցում։ Վաճառքում կա նույնիսկ 7 հպման կանոն, և հաճախորդի ուղին սխեմատիկորեն կարելի է պատկերել հետևյալ կերպ.
ԱՆԾԱՆՈԹ ԱՅՑԵԼՈՒ ԼԻԴ ՀԱՃԱԽՈՐԴ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՃԱԽՈՐԴ
Գնման ճանապարհին հիմնական փուլերից մեկը կայքի այցելուի փոխակերպումն է #լիդի: Դա այն դեպքն է, երբ մարդը պարզապես այցելել է Ձեր կայք ծառայությունների կամ ապրանքների մասին տեղեկանալու համար և թողնում է իր կոնտակտային տվյալները։ Այս կերպ նա սովորական այցելուից վերածվում է պոտենցիալ հաճախորդի։
Օգտատերը նախ հայտ է լրացնում, հետադարձ կապի ձևաթղթում թողնում է հեռախոսահամար կամ էլ.հասցե և հայտնվում Ձեր բազայում։ Դա ցույց է տալիս, որ նա միանշանակ հետաքրքրված է ձեր առաջարկներով:
Պոտենցիալ հաճախորդների բազա ստեղծելու համար օգտագործում են լիդոգեներացիան։ Գործունեության տեսակից և առանձնահատկություններից կախված՝ Ձեզ կարող են օգտակար լինել տարբեր լիդոգեներացիոն գործիքներ։ Վերջիններիս ցանկը հսկայական է ու գնալով մեծանում է
Բլոգ
Սոց․ ցանցեր
Գովազդ որոնողական համակարգերում
Ռեթարգեթինգ
Չատ բոտեր
Լիդ-մագնիտներ
Տվյալների հավաքագրման տարբեր ֆորմաներ
Ու շատ այլ գործիքներ
Կախված հաճախորդի պահանջմունքներից՝ մեր դիջիթալ թիմը մշակում է ամենաարդյունավետ լիդոգեներացիոն ռազմավարությունը և օգնում է օպտիմալ բյուջեի սահմաններում ստանալ առավելագույն քանակի լիդեր։
Հաճախորդ էլ իր հերթին հասկանում և գործնականում տեսնում է, թե ինչի համար է վճարում։