Ի՞նչ է Chat GPT-ն և ինչպես այն օգտագործել
Այսօր ամենուր խոսվում է ChatGPT-ի մասին։ Ասում են, որ այն այնքան խելացի ձայնային օգնական է, որ Siri-ն, Ալիսան և մյուսները պարզապես դուրս կմնան շուկայից, եթե չսկսեն օգտագործել նման տեխնոլոգիաներ։
Ի՞նչ կարող է անել ChatGPT-ը:
Պատասխանում է ցանկացած հարցի
Ընդ որում, ոչ թե պատճենում է ինֆորմացիան Վիքիպեդիայից, այլ՝ վերլուծում և ձևակերպում է պատասխան, որը հարմար է կարդալ ու հասկանալ, և լիարժեք տալիս է հարցի պատասխանը։
Եթե Ձեզ մոտ հարցեր են ծագում, այն նաև տալիս է պարզաբանում
Chat-ը ոչ միայն լավ պատասխան է տալիս հարցին, այլև՝ խորությամբ բացահայտում է այդ և հարակից թեմաները, եթե դա Ձեզ պետք է։
Պատմություններ է հորինում
Կարող եք խնդրել նրան հեքիաթ հորինել, բանաստեղծություն գրել կամ մտածել, թե ինչ կլիներ, եթե Կոլումբոսն ապրեր և նավարկեր դեպի Ամերիկա հիմա։
Թարգմանում է տեքստ
Կարող եք խնդրել չատին որևէ արտահայտություն թարգմանել ցանկացած լեզվով։
Սովորեցնում է կոդավորում և կարող է կոդ գրել
Այն կարող է ինքնուրույն գրել պարզ կոդ, օգնում է բացահայտել բագերը, առաջարկում է, թե ինչպես բարելավել գործընթացը։ Այն կարող է նաև թարգմանել կոդը մի լեզվից մյուսը:
Տալիս է հավելյալ հարցեր
ChatGPT կարող է տալ լրացուցիչ հարցեր, եթե ձեր ձևակերպումը անհասկանալի է կամ կոնտեքստից պարզ չէ, թե ինչ խնդիր է իր առջև դրված։
Ցուցաբերում է բարություն և հանդուրժողականություն
Եթե խնդրեք մոդելին պատմել, թե ինչպես հանցագործություն անել կամ վատ պատմություն հորինել, նա դեմ կլինի։
Պատկերի որոնում
Դուք կարող եք որոնել նկարներ՝ դրանց մանրամասն նկարագրությամբ: Որքան մանրամասն լինի Ձեր հարցումը, այնքան ճշգրիտ պատկեր այն կտրամադրի։
Ինքնուրույն նկարում է
Չատին կարելի է խնդրել որոշակի ոճով որևէ նկար ստանալ, և նա կստանա։
Կարող է պարզապես զրուցել Ձեզ հետ և խորհուրդներ տալ
Նրա հետ կարող եք զրուցել եղանակից, անձնական հարաբերություններից։ Անգամ կարող եք նվնվալ և բողոքել․ նա Ձեզ չի լքի նման պահերին
ChatGPT-ի խնդիրները
ChatGPT-ն երբեմն տալիս է արժանահավատ հնչող, բայց սխալ կամ անիմաստ պատասխաններ։
Հարցի մի ձևակերպման դեպքում մոդելը կարող է պնդել, թե չգիտի Ձեր հարցի պատասխանը, բայց երբ հարցը մի փոքր ձևափոխեք, այն նորմալ կպատասխանի։
Մոդելը երբեմն չափիչ շատ արտահայտություններ է օգտագործում, կարճ ասած՝ շատախոսում է
Երբեմն այն ճշգրտող հարցեր չի տալիս, այլ փորձում է գուշակել հարցի իմաստն ու ըստ այդմ պատասխանել։
Իր առավելություններով ու թերություններով հանդերձ՝ ChatGPT-ն հետաքքրիր ու օգտակար գործիք կարող է դառնալ, մասնավորապես՝ մարքեթինգի ոլորտում։
Արհեստական բանականության օգնությամբ, թե առանց՝ մեր բանական մասնագետները միշտ պատրաստ են լուծել Ձեր մարքեթինգային խնդիրները։