Gmarketing-ը կրեատիվ digital գործակալություն է, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Մեր գործունեությունն ունի 3 հիմնական ուղվածություն, որոնք են digital-ռազմավարությունների մշակումն ու իրագործումը, վառ և կրեատիվ լուծումները, ինչպես նաև վիդեո-պրոդաքշնը։
Մենք յուրաքանչյուր հաճախորդի համար գտնում ենք անհատական լուծումներ։ Մեր աշխատանքը հիմնված է Performance-մարքեթինգի սկզբունքների վրա, ինչը թույլ է տալիս ապահովել խնդիրների որակյալ լուծում եւ երաշխավորել արդյունք: Բացման օրից ի վեր մեր թիմը բարեհաջող կերպով  նախագծում և իրականացնում է գովազդային արշավներ այս պահի դրությամբ հայաստանյան շուկայի խոշորագույն ներկայացուցիչների համար, որոնցից է Կարաս ազգային սննդի ցանցը, որն ունի 16 ռեստորան և բիստրո Երևանում և 1 ռեստորան Լոս-Անջելեսում, ինչպես նաև սննդի առաքման ոլորտում առաջատար Menu.am-ը (Menu.ge, Menu.by):
Ինչպես ենք մենք աշխատում․
  1. Մինչ աշխատանքի անցնելը մենք ուսումնասիրում ենք մրցակիցներին, վերլուծում ենք շուկայի միտումները, որոշում ենք KPI-ը և միայն դրանից հետո ենք նախագծում ռազմավարությունը։
  2. Այնուհետև մենք ստեղծում ենք կրեատիվ կոնցեպցիա, որի միջոցով բրենդն առանձնացնում ենք շուկայում և ապահովում ենք KPI-ի իրագործումը։
  3. Վերջին փուլում ստեղծվում է դիզայնը և վիդեո պրոդաքշնը։ Շնորհիվ դիզայներների, օպերատորների և մոնտաժողների սեփական թիմի, մենք կրեատիվ մտքերը դարձնում ենք իրականություն։