Անհաջողությունների 5 պատճառ ինտերնետ-մարքեթինգում

Թրաֆիկները չեն աճու՞մ, կոնվերսիա չկա՞, մնացել ե՞ք նույն մակարդակի վրա:
Մենք գիտենք, որ, երբ հարցը վերաբերում է մարքեթինգին, մարդկանց ճնշող մեծամասնությունը կարծում են, որ իրենց մոտ դա կստացվի: Բայց և այնպես, մենք տեսնում ենք շատ կազմակերպություններ, որոնք ինչքանել մեծ գումարներ են ծախսում ինտերնետ-մարքեթինգի վրա միևնույն է՝ չեն կարողանում դրական արդյունք ապահովել: Սեփական բիզնես ունեցողներից շատերը նախընտրում են գործել միայնակ, որի արդյունքում ձախողվում են և, մի քանի անգամ փորձելուց հետո, հիասթափվում են ինտերնետ-մարքեթինգի արդյունավետությունից, թեև կարող են դիմել և ստանալ համապատասխան պրոֆեսիոնալ օգնություն :
Գոյություն ունեն մի քանի պատճառներ,որոնք թաքնված են ձեր անհաջողությունների հիմքում: Ահա դրանցից մի քանիսը.

 Սխալ նպատակային լսարանի ընտրություն

Սա ամենատարածված սխալներից մեկն է, որն անում են սկսնակ ինտերնետ մարքեթոլոգները: Նրանք կարող են մարքեթինգային բազային գիտելիքներ ունենալ, բայց ճիշտ նպատակային լսարան ընտրել չկարողանալ: Իսկ երբ մենք հարցնում ենք, թե որն է նրանց թիրախային լսարանը, ստանում ենք ստանդարտ պատասխան՝ «վճարունակ տղամարդիկ կամ կանայք՝ 25-45 տարեկան »:
Այսպիսի թիրախային լսարանի ընտրությունը չի կարող արդյունավետ լինել: Շատ կարևոր է առանձնացնել և ընտրել Ձեր հիմնական լսարանը՝ այն մարդկանց, որոնք ապրանքի և ծառայության առավել ակտիվ սպառողներն են և  առավելգույն շահույթ կբերեն Ձեր կազմակերպությանը:


Մի ստուգեք բոլոր արդյունավետ աշխատող գործիքները

Դուք կարող եք  մտածել, որ սոցիալական ցանցերը կարող են լուծել վատ կոնվեսիայի խնդիրը , կամ կարող եք մտածել, որ Ձեր բիզնեսի համար լավագույն տարբերակ կարող է հանդիսանալ SEO առաջընթացը կամ որոնողական և կոնտեքստային գովազդը: Պարզապես պետք է գտնել Ձեր համար ավելի արդյունավետ և աշխատող տարբերակներ:
Քանի որ ուղիղ վաճառքները սկսել են զգալիորեն վատ աշխատել, ապա պետք է կենտրոնանալ կոնտենտի ստեղծման վրա : Գերազանց կոնտենտ-մարքեթինգը հիանալի հնարավորություն է տալիս Ձեզ ապահովել լիարժեք վաճառք: Օրինակ, կոնվեսիան բարձրացնելուց բացի, կարելի է նաև փորձել օպտիմիզացնել  արժեքավոր հաճախերդի: Իսկ դա նշանակում է, որ պետք է աշխատել գնորդ-վաճառող հարաբերությունների վրա  և աստիճանաբար այն ավելի արժևորել: Երբ մեկ գնորդը սկսում է միջինում Ձեզ ավելի շատ շահույթ բերել, դա նշանակում է, որ դուք կարող եք ավելի շատ ծախսել հաճախորդներ գրավվելու համար:

Բախում ուժեղ մրցակիցների հետ

Մրցակցությունը այն  ակնհայտ խոչընդոտներից մեկն է, ինչի հետ դուք կարող եք առնչվել ինտերնետում: Երբ դուք բախվում եք այնպիսի մասնագետների հետ, ովքեր ունեն առաջատար ռազմավարություն և զգալի թվով հաճախորդների ներգրավման միջոցներ, ապա նման մրցակցության դեպքում դուք պարզապես կպարտվեք: Ֆիրմաննեի մեծ մասը, որոնք նմանատիպ խնդիրների  են հանդիպում կորցնում են իրենց հույսընոր՝ ուղիներ փնտրելու , տարբեր մարքեթինգային մեթոդներ բացահայտելու և հաջողության հասնելու փոխար են:

Առաջխաղացման էժան մեթոդների օգտագործում

Որոշ ֆիրմաններ փորձում են օգտագործել ինտերնետի առաջխաղացման ամենաէժան մեթոդները, որպեսզի գումար խնայեն: Խնայողություններ անելը լավ է, բայց ողջամիտ սահմաններում: Շարժվելով այդ ուղղություններով՝ Դուք չեք կարող անել այնպիսի կարևոր քայլեր, որոնք թույլ կտան Ձեզ ստեղծել արդյունավետ ինտերնետ-մարքեթինգ: Ֆիրմայի զարգացման փուլում էժան մեթոդներ օգտագործելու արդյունքում՝ Դուք կորցնում եք շատ հաճախորդներ, ինչի հետևանքով երկարաժամկետ հեռանկարներ չեք կարող ունենալ:

Պլանավորեք, բայց մի արեք

Որոշ ֆիրմաններ, նախքան իրենց  ինտերնետ մարքեթինգային գործընթացի իրականացման անցնելը, նախ և առաջ պլանավորել այն: Դուք նախապես որոշում եք, թե ինչ և երբ պետք է անել, բայց արդյունքում այդ պլանները այդպես էլ մնում են չիրականացված:Ֆիրմաները պլանավորում են զգալիորեն ավելին, քան իրենք կարող են անել, որի հետևանքով էլ ինտերնետ մարքեթինգի արդյունավետությունը զգալիորեն նվազում է: